ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ ՆԳ նախարարությունը ներկայացրել է նոր կենսաչափական՝ թվային անձնագիրը։

«Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա հոբելյանին ներկայացնում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՎԱՅԻՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ։

Նոր կենսաչափական անձնագիրը Հայաստանի պատմության, մշակույթի, ծագումնաբանության, կրոնի, պետականության ու հարատև պետության մասին է։

Այն նոր էջ է բացելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment