Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ձգտումը ազատ և ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման», – ասված է շնորհավորական ուղերձում։

Լուկաշենկոն նաև նշել է, որ ներկայիս մարտահրավերների պայմաններում հատկապես կարևոր են տարիների փորձությունն անցած կապերը։

«Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմք է», – ասել է Բելառուսի նախագահը։

Leave a comment