Եղանակի կանխատեսում․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 21-23-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Որոշ շրջաններում տեղումները կպահպանվեն մինչև սեպտեմբերի 23-ը։

Երևանում սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +29-ից +31 աստիճանի։

Արցախում սեպտեմբերի 21-ին սպասվում է արևոտ եղանակ․ ցերեկը ջերմաստիճանը կլինի +27 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment