https://arm.sputniknews.ru/20260921/ete-mtatsum-es-ajl-kerp-ankakhutjuny-qvony-che-serzh-sargsjani-shnvorhavvorakan-ugherdzy-107100573.html
Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ․ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ․ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Sputnik Արմենիա
Նա կոչ է արել թույլ չտալ, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկվեն հայի անցյալի հաղթանակները, խեղաթյուրվի ազգային նկարագիրն ու մտածելակերպը։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T10:01+0400
2026-09-21T10:01+0400
2026-09-21T10:02+0400
սերժ սարգսյան
անկախության օր
շնորհավորանք
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100627368_0:0:2048:1153_1920x0_80_0_0_43645b1f590be31f6a2281c6150f2c27.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անկախությունը մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ: Այս մասին ասված է Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։Նա քաղաքացիներին կոչ է արել թույլ չտալ, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկվեն հայի անցյալի հաղթանակները, խեղաթյուրվի ազգային նկարագիրն ու մտածելակերպը։ Սարգսյանը հորդորել է ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ դաստիարակել, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։«Միշտ պետք է արժանի լինել այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հանուն անկախ Հայաստանի և Արցախի»,–գրել է ՀՀ 3–րդ նախագահը։1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։Ապամոնտաժում են պետականության հիմքը. Ռոբերտ Քոչարյանի ուղերձն Անկախության օրվան ընդառաջ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100627368_0:0:1820:1365_1920x0_80_0_0_663fdb363b214dcdc118e44b0be4fcda.jpg.webp
սերժ սարգսյան, անկախության օր, շնորհավորանք, ուղերձ
սերժ սարգսյան, անկախության օր, շնորհավորանք, ուղերձ
Նա կոչ է արել թույլ չտալ, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկվեն հայի անցյալի հաղթանակները, խեղաթյուրվի ազգային նկարագիրն ու մտածելակերպը։
«Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը: Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ»,- ընդգծել է երրորդ նախագահը:
Նա քաղաքացիներին կոչ է արել թույլ չտալ, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկվեն հայի անցյալի հաղթանակները, խեղաթյուրվի ազգային նկարագիրն ու մտածելակերպը։ Սարգսյանը հորդորել է ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ դաստիարակել, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։
«Միշտ պետք է արժանի լինել այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հանուն անկախ Հայաստանի և Արցախի»,–գրել է ՀՀ 3–րդ նախագահը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։