https://arm.sputniknews.ru/20260921/irany-tvjalner-uni-vor-amnn-patrastvum-e-versksel-razmakan-gvortsvoghutjunnery-zlm-107101222.html
Իրանը տվյալներ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները․ ԶԼՄ
Իրանը տվյալներ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հրամանատարությունը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի պատասխան հարվածների։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T10:07+0400
2026-09-21T10:07+0400
2026-09-21T10:08+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/11/74645835_0:0:3072:1728_1920x0_80_0_0_04809f6efb584c59c47ed9e5ca25f0dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ռազմական հրամանատարությունը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները։Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու օբյեկտներին ուղղված պատասխան հարվածների։ Հրամանատարությունը նաև նախազգուշացնում է, որ Իրանի դեմ ամերիկյան ագրեսիային աջակցող տարածաշրջանի երկրները կդիտարկվեն որպես հակամարտության մասնակիցներ։Իրանական ռազմական հրամանատարությունը նշում է, որ Հորմուզի նեղուցը դեռ փակ է, իսկ Իրանի իշխանությունները բանակցությունների չեն գնա, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իրենց պայմանները` պատերազմի դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցում և ծովային շրջափակման վերացում։Սեպտեմբերի 20-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ մտածում է, թե ինչպես վարվի Իրանի հետ, և կարծում է, որ համեմատաբար մոտ ապագայում կարելի է սպասել իրադարձությունների նշանակալի զարգացման։Իրանը կհարվածի ամերիկյան ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն դարձյալ հարձակվի ԻԻՀ-ի վրա
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/11/74645835_37:0:2768:2048_1920x0_80_0_0_4efbe808422cccc6e537b683bfdfad3f.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, դոնալդ թրամփ
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հրամանատարությունը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի պատասխան հարվածների։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ռազմական հրամանատարությունը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու օբյեկտներին ուղղված պատասխան հարվածների։ Հրամանատարությունը նաև նախազգուշացնում է, որ Իրանի դեմ ամերիկյան ագրեսիային աջակցող տարածաշրջանի երկրները կդիտարկվեն որպես հակամարտության մասնակիցներ։
Իրանական ռազմական հրամանատարությունը նշում է, որ Հորմուզի նեղուցը դեռ փակ է, իսկ Իրանի իշխանությունները բանակցությունների չեն գնա, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իրենց պայմանները` պատերազմի դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցում և ծովային շրջափակման վերացում։
Սեպտեմբերի 20-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ մտածում է, թե ինչպես վարվի Իրանի հետ, և կարծում է, որ համեմատաբար մոտ ապագայում կարելի է սպասել իրադարձությունների նշանակալի զարգացման։