Սյունիքում միկրոավտոբուս է կողաշրջվել. տուժածների մեծ մասն անչափահասներ են

Բաժանորդագրվել

Միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի աշակերտները։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Կապան-Գորիս ճանապարհին, միկրոավտոբուս է կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՃՏՊ–ն տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ավտոճանապարհի ոլորաններին։

«Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի 15 աշակերտ և 6 ծնող։

Վթարի հետևանքով 7 երեխա վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ։ Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը բավարար է։

Leave a comment