Փոփոխություն ՀՀ հավաքականի հայտացուցակում

Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների համար փոփոխություն է տեղի ունեցել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում։

Վնասվածք է ստացել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը։ Նրան փոխարինել է «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանը, հաղորդում է զգային թիմի մամուլի ծառայությունը։

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա նաև Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Եղիշե Մելիքյանի թիմը սեպտեմբերի 25-ին «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիայի, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի թիմերին։

Leave a comment