39–ամյա անձը հարսանեկան շարասյան մեքենայից կրակոց է արձակել
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12.18-ին, ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևանյան խճուղում հարսանեկան շարասյան ավտոմեքենայից կրակոցի ձայն է լսվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախնական տվյալներով գազային ատրճանակից օդ է կրակել Կոտայքի մարզի Բուժական գյուղի 39-ամյա բնակիչը։
Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։