Երևանում բախվել են ավտոմեքենան ու մոտոցիկլը․ 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գուրգեն Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Ակոբ Ճ․-ի վարած «Suzuki» մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Leave a comment