Մահացել է քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը

Բաժանորդագրվել

Կիրակոսյանը մահացել է սեպտեմբերի 19-ին Ստամբուլում։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) հիմնադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։ Այդ մասին նշված է «Ակոս» լրատվական հարթակի «X»–ի սոցիալական էջում։

«Հայաստանում գործող անկախ վերլուծական կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մահացել է Ստամբուլի հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին առողջության կտրուկ վատթարացման հետևանքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կիրակոսյանը մահացել է սեպտեմբերի 19-ին։ Նա 61 տարեկան էր։ Մահվան պատճառ է դարձել մի քանի օր առաջ Ստամբուլում գործնական հանդիպման ժամանակ տեղի ունեցած ուղեղային արյունազեղումը (ինսուլտը)։ Դրանից հետո նա տեղափոխվել էր Օքմեյդանիի պրոֆեսոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Կիրակոսյանը ծնվել է ԱՄՆ-ում, 9 տարի եղել է ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի տնտեսական համատեղ կոմիտեի ավագ վերլուծաբան և խորհրատու։ 2000-ականների վերջին նա տեղափոխվել էր Հայաստան։

Leave a comment