Իրանն ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել ցանկացած բանակցություն սկսելու համար․ ԻԻՀ ԱԱԽ

Բաժանորդագրվել

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թեհրանի ուղերձը հստակ է ու աներկբա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է ներկայացրել երկու երկրների միջև ցանկացած բանակցություն սկսելու համար։ Այս մասին հայտնել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Իրանն ԱՄՆ կառավարությանը 7 պայման է ներկայացրել ցանկացած բանակցություն սկսելու համար։ Թեհրանի ուղերձը հստակ է ու աներկբա․ եթե Վաշինգտոնը ցանկանում է դուրս գալ իր իսկ ստեղծած բարդ իրավիճակից, այլ ելք չունի, քան ընդունել Իրանի պայմանները»,-X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռեզային։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով։

Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը ենթադրում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Սակայն ամերիկացի զինվորականները հուլիսին մի քանի շարք հարվածներ հասցրեցին Իրանին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment