«Արդեն հասել են մեռելների դասակարգելուն. իրենք էլ ջոկելու են՝ ով է աղքատի մեռել, ով՝ հարուստի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն հասել են մեռելների դասակարգելուն
Աղքատության վերացման, կոռուպցիան արմատախիլ անելու կարգախոսներով իշխանության եկածները, իշխանության ղեկին Ն․ Փաշինյանի վկայությամբ «7 տարի առաջին դասարանում մնացածները» օրինականացված թալան են անում՝ ոչ արդյունավետ աշխատանքի համար միլիարդավոր դրամների պարգևավճարներ են ստանում վարկերի, պարտքերի տակ կքած Հայատանի պետբյուջեից։ ԱԺ ընտրություններից առաջ, որպես ընտրակաշառք, թոշակները 10 հազար դրամով բարձրացրին, որի հետևանքով արդեն ընտրություններից հետո բազում ընտանիքներ զրկվեցին ընտանեկան նպաստից: Հիմա էլ հասել են մեռելներին դասակարգելուն։ Փաշինյանը խոսել է սոցիալական աջակցության ծրագրերի փոփոխության մասին։ Նրա խոսքով՝ կառավարությունը նախատեսում է վերանայել թաղման նպաստի գործող համակարգը։ Եթե ներկայում այդ աջակցությունը տրամադրվում է համընդհանուր սկզբունքով, ապա նախատեսվում է այն պահպանել միայն սոցիալապես անապահով քաղաքացիների համար։ Իրենք էլ ջոկելու են՝ ով է աղքատի մեռել, ով՝ հարուստի»:

Leave a comment