Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Քննարկման առանցքում են եղել կատարողական կարգապահության ապահովման, ընթացիկ աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դրանց լուծման արդյունավետ ուղիների վերաբերյալ հարցերը։
Խորհրդակցության ավարտին գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։ Մասնավորապես, նախանշվել է զորամասերում իրականացվող թիրախային աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև փոխադարձ վստահության հենքի վրա զորամասերի հրամանատարության հետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։