Գալինա Պետուխովան առաջիններից էր, որ Երևանում քվեարկեց ՌԴ Պետդումայի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան առաջիններից էր, ով կատարեց իր քաղաքացիական պարտքը և քվեարկեց ՌԴ Պետդումայի ընտրություններին: Այս մասին դեսպանատանից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

88–ամյա Պետուխովան քվեարկեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կից բացված թիվ 8026 ընտրատեղամասում:

Վաղ առավոտից այստեղ մարդաշատ է. քաղաքացիները դիվանագիտական առաքելության շենք են գալիս քվեարկելու։

Ինչպես Sputnik Արմենիային պատմեց ընտրողներից մեկը` նա քվեարկել է Ռուսաստանի ապագայի օգտին։ Կին ընտրողը նշեց, որ միշտ մասնակցում է քվեարկությանը։ Նրա կարծիքով՝ կարևոր է, որ ՌԴ բոլոր քաղաքացիները մասնակցեն ընտրություններին։

«Ձայն եմ տվել, որ լավ ապրենք, խաղաղություն լինի»,– ասաց նա:

Հայաստանում քվեարկության անցկացման համար ստեղծվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատանը և Գյումրիում` ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքերում:

Քվեարկությունն անցկացվում է տեղական ժամանակով 08.00–20.00-ը (Երևանի ժամանակով 07.00–19.00):

Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները:

Նախնական գրանցում չի պահանջվում: Քվեարկողները պետք է ունենան վավեր փաստաթուղթ, որը հաստատում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելը` ներքին կամ արտերկրի անձնագիր:

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում սկսվել է սեպտեմբերի 17–ից: Այսօր վերջին օրն է:

Leave a comment