Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 5-րդ տուրում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում շարունակվող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 20-ին կանցկացվեն 5-րդ տուրի պարտիաները:

Առաջատարների թվում գտնվող Հայաստանի հավաքականը կմրցի Չինաստանի հավաքականի հետ: Հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը Պերուի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Անահիտ Մկրտչյանը:

Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 14:00-ին:

Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթել է մեկնարկային չորս տուրերում, իսկ կանանց թիմը տարել է 3 հաղթանակ ու կրել 1 պարտություն:

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment