Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է

Հայաստանի հավաքականը շարունակում է հաղթարշավը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում:

Չորրորդ տուրում հայ շախմատիստները մրցեցին Արգենտինայի հավաքականի հետ ու հաղթեցին 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց Շանթ Սարգսյանը, որը սև խաղաքարերով հաղթեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Նախորդ երեք տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին, Շոտլանդիային ու Շվեդիային և առաջատարների թվում է:

Երեք հաղթանակով մեկնարկած կանանց Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ղազախստանի թիմին: Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին, իսկ Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղացին:

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment