https://arm.sputniknews.ru/20260919/f-35-i-detalnery-avstraliajic-patahabar-ugharkvel-en-hvonkvong-politico-107056318.html
F-3–ի դետալները Ավստրալիայից պատահաբար ուղարկվել են Հոնկոնգ․ Politico
F-3–ի դետալները Ավստրալիայից պատահաբար ուղարկվել են Հոնկոնգ․ Politico
Sputnik Արմենիա
Նշվում է, որ բեռների թվում եղել են կործանիչների խցիկների լապտերներ, որոնց հասանելիություն ունեն միայն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները: 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T18:33+0400
2026-09-19T18:33+0400
2026-09-19T18:35+0400
f – 35 կործանիչ
ամն
ավստրալիա
սու-35ս կործանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/02/97421437_0:21:1500:865_1920x0_80_0_0_6b6128cfe51fe0e105eb18b69b865d98.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկյան F-35 կործանիչների գաղտնի բաղադրիչները պատահաբար այս ամռանը Ավստրալիայից Հոնկոնգ են ուղարկվել, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։Նշվում է, որ բեռների թվում եղել են կործանիչների խցիկների լապտերներ, որոնց հասանելիություն ունեն միայն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները: Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ իշխանություններն աշխատում են բեռը վերադարձնելու և միջադեպի հանգամանքները հետաքննելու ուղղությամբ:Աթենքը կոչ է արել Անկարային F-35-ներ փոխանցելիս հաշվի առնել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շահերըԱվելի վաղ The New York Times -ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ չինացի մասնագետները կկարողանան ծանոթանալ F-35 կործանիչ-ռմբակոծիչների հետ, եթե Վաշինգտոնը դրանք վաճառի Սաուդյան Արաբիային:
ամն
ավստրալիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/02/97421437_167:0:1500:1000_1920x0_80_0_0_fc28545666a89ff4fdc19e5174d7a915.jpg.webp
f – 35 կործանիչ, ամն, ավստրալիա, սու-35ս կործանիչ
f – 35 կործանիչ, ամն, ավստրալիա, սու-35ս կործանիչ
Նշվում է, որ բեռների թվում եղել են կործանիչների խցիկների լապտերներ, որոնց հասանելիություն ունեն միայն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկյան F-35 կործանիչների գաղտնի բաղադրիչները պատահաբար այս ամռանը Ավստրալիայից Հոնկոնգ են ուղարկվել, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«F-35-ի մասերի բեռը, որը Ավստրալիայից ուղարկվել էր ԱՄՆ վերանորոգման համար, Խաղաղ օվկիանոսով տարանցման ընթացքում վերաուղղորդվել է… Մասերն ի վերջո հայտնվել են Հոնկոնգում։ Անհասկանալի է մնում, թե ինչու է բեռը վերաուղղորդվել կամ ում մոտ է այն ներկայում գտնվում», – նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ բեռների թվում եղել են կործանիչների խցիկների լապտերներ, որոնց հասանելիություն ունեն միայն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները: Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ իշխանություններն աշխատում են բեռը վերադարձնելու և միջադեպի հանգամանքները հետաքննելու ուղղությամբ:
Ավելի վաղ The New York Times -ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ չինացի մասնագետները կկարողանան ծանոթանալ F-35 կործանիչ-ռմբակոծիչների հետ, եթե Վաշինգտոնը դրանք վաճառի Սաուդյան Արաբիային: