Սահմանին չեն կրակում, որովհետև խոսքով ստանում են իրենց ուզածը. Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260919/sahmanin-chen-krakum-vorvovhetev-khvosqvov-stanum-en-irenc-uzatsy-karapetjan-106996062.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106971165_358:0:1798:1080_1920x0_80_0_0_730a2418a0882e7d280ced911079ef52.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, նաիրա կարապետյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, սահման, видео

տեսանյութեր, տեսանյութ, նաիրա կարապետյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, սահման, видео

Խաղաղությունը խոսքով է միայն, եթե իրական խաղաղություն եկած լիներ, չէինք նստի, սպասի` Հայաստանը, երբ է փոխելու Սահմանադրությունը: «Աբովյան Time»-ի եթերում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

«Խաղաղությունը եկել է խոսքերով: Ամենակարևոր ռազմավարական դիրքերից` Իշխանասար, Սև լիճ, Կապանի բարձունքներ, ուղղակի նշանառության տակ են Հայաստանի կապող օղակները: Ու դա դեռ քիչ է, մի հատ էլ ուզում ես Տիգրանաշենը, որ մի հատ էլ արտերիա կտրես։ Խաղաղությունը այդպես չի գալիս»,- նշել է նա։

Իշխանության պնդումներին, թե խաղաղության ապացույցը նաև սահմանին կրակոցների բացակայությանն է՝ Կարապետյանը հակադարձում է․

«Սահմանի վրա չեն կրակում,, որովհետև իմաստ չկա կրակելու, որովհետև կարելի է խոսքով ստանալ այն, ինչ որ նախկինում կրակոցով անհնար էր ստանալ»։

Եթե ​​ՀՀ–ն սահմանները պաշտպանելու կամք դրսևորի, Իրանն աջակցություն կցուցաբերի. Ջաֆար Խաշե

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանային իրավիճակն էապես փոխվել է, և այսօր որոշ հատվածներում արդեն տեսանելի են ադրբեջանական դրոշները ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանի սահմանամերձ հատվածներում շատ ավելի անմիջական է զգացվում:

«Սահմանը եկավ, հասավ այնպիսի տեղ, որ մենք արդեն մեր աչքով տեսնում ենք ադրբեջանական դրոշները։ Նախկինում բոլորս միասին գնում-հասնում էինք, որ Արցախի դիրքերից կարողանայինք տեսնել՝ զարմացած, թե արդյոք դա ադրբեջանական գյուղ է։ Այսօր ադրբեջանցիներն այդ պատի հետևից թարս նայում են քեզ վրա` թե դու ինչու ես պատի կողքին»,–ասում է ԱԺ նախկին պատգամավորը:

Մանրամասն` տեսանյութում։

Leave a comment