Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19-24.09.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ 

Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        35.0°C (2022թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               4.5°C (1985թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       19.9°C

Leave a comment