Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:
«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Ալեքսանդր Արզումանյանը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերին: