«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է Ջերմուկ համայնքում այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Ազատ Հովակիմյանը։
Կուսակցությունը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին նաև Գորիսում, Մարտունի, Արթիկ և Մեղրի համայնքներում:
Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները հանդես կգան միասնական ձևաչափով՝ «Ապրելու քվե» դաշինքով։ Մարտունիում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության Մարտունու կառույցի ղեկավար Արամ Մանուկյանը: Մեղրիում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Մեղրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանը։