ԱԺ պատգամավորները, պետական ծառայողներն ու աշխատողներն Անկախության տոնի առթիվ միանվագ պարգևավճարներ կստանան: Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 18-ին կարգադրություն է ստորագրել:
Պարգևատրման չափը չի հրապարակվել:
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշել են իրենց պարգևավճարների ամբողջ գումարն ուղղել Տիգրանաշենի բնակիչների համար կարևոր խնդիրների լուծմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Զարգացում, ո´չ թե հանձնում»,- գրել է Աբրահամյանը։
Փաշինյանը հայտարարել է, որ Տիգրանաշենը չի մտնում Հայաստանի Հանրապետության 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, սակայն հերքել է, թե արդեն կա կոնկրետ տարածք տալու կամ հանձնելու որոշում՝ շեշտելով, որ տարածքային փոփոխություն տեղի չի ունեցել: Նա հավելել է, որ հարցին իրավական լուծում չտալու դեպքում, պատերազմի վտանգ կառաջանա: