Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն օծեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

Բաժանորդագրվել

Վեհափառ հայրապետին դիմավորեցին աղ ու հացով։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր օծեց Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցին։

Մինչ օծման արարողությունը վեհափառ հայրապետին դիմավորեցին աղ ու հացով։

Հավաքված հավատացյալներին օրհնելուց հետո կաթողիկոսը բարերար Յուրի Արոյանի հետ եղևնի տնկեց եկեղեցու բակում։

Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։

Օծման արարողությանը ներկա էր նաև ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Leave a comment