Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, նավահանգիստներին և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Ռուսական բանակը հարվածել է Կիեւի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնին, որն օգտագործվել է Եվրոպայից ռազմական բեռներ պահելու համար։
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք չոր բեռնատար նավերի՝ ինչպես նավահանգստում, այնպես էլ ծովում։
Ռուսական զորքերը նաև հարվածել են Օդեսայի մարզում Դնեստր գետի վրայով անցնող պոնտոնային անցմանը, որն օգտագործվել է Ռումինիայից ռազմական բեռներ տեղափոխելու համար։
Գիշերը ռուսական մարզերի վրա խոցվել է ուկրաինական 344 անօդաչու թռչող սարք։