Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է. վարչապետմ օրհներգի մասով հրահանգներ տվեց

Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է. վարչապետմ օրհներգի մասով հրահանգներ տվեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Օրհներգի կատարման կարգը հստակ սահմանում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի այն, որպեսզի ստանդարտի կիրառմամբ նույնպես ունենանք միանշանակ ձևակերպում և դրանից հետո էլ  միանշանակ գործածում: Օրհներգի կատարման կարգը պարտադիր է  դարձնում պետական  միջոցառումների ժամանակ  դրա կենդանի կատարումը,  պետք է կենդանի կատարումը նախապես պլանավորել և ապահովել, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային  կամ երգչախմբային տարբերակով: Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր  արարողությունների սկզբում, այստեղ կենդանի կատարումը նույնպես դիտարկվում է,  բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է  կիրառել այն պաշտոնական  ձայնագրություննները, որոնք հասանելի են»,- կառավարության նիստում այս մասին ասաց ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը 

«Օրենքն արդեն իսկ սահմանում է, որ մանկապարտեզներում,  դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգը պետք է  հնչի, դրա կատարման կարգով  հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության  սաների կենդանի ձայնակցությամբ, պարտադիր ենք դարձնում, որ ներառի մարդկանց, որոնք ներգրավված են  և օրհներգը դառնա կրթական ամենացածր օղակից երեխաների  ամենաառաջին գիտելիքներից մեկը»,- ասաց նա ու ընդգծեց, որ  կարգավորվում է նաև օրհներգի պարագայում ունկնդրողների կամ ձայնակցողների  պահվածքը, որպես կանոն  պետք ունկնդրել կամ ձայնակցել հոտնկայս, աջ ձեռքը  կրծքին, օբյեկտիվ անհնարինության դեպքում այս պահանջը չի դիտարկվում: 

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ երեխաների պարագայում սկսած մանկապարտեզից երգել սովորելը կրթական պրոցեսի  շատ կարևոր մաս է.«Այս որոշումներին հանգել ենք գործնական կյանքում հանդիպած իրավիճակների բերումով և շատ կարևոր խնդիր է պետականության գիտակցման, պետական ատրիբուտների զարգացման  տրամաբանությամբ: Որևէ պետական մարմնում այն միջոցառումներին, որտեղ պետք է լինի օրհներգ, պետք է հնչի կենդանի կատարմամբ, ովքեր չունեն նվագախմբեր, երգչախմբեր, թող հրավիրեն: Սա ամենևին էլ երկրորդական չեմ համարում: Երբ մանկապարտեզների  ու դպրոցների դեպքում ասում ենք, որ  կարող է լինել կենդանի  կատարում, կարող է պետական մարմիններում նույնպես խմբեր լինեն, որ կատարեն, կարծում եմ ՝ դա շատ գեղեցիկ կլինի»:  

Նա նշեց, որ հարցը շատ զգայուն է, և հասունացած փոփոխություն էր  օրհներգում տեքստի  տողերի տեղափոխությունը, որ այն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան տողով».«Երբ հնչում է օրհներգը դա առանձնահատուկ իրադարձություն է: Պետք է միացվի այն ձայնագրությունը, որ պետական ստանդարտով սահմանված է, դրանից դուրս  տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է:  Պրակտիկայում  ունեցել ենք՝ սկսած արագությունից, վերջացրած  ամենատարբեր տեխնիկական դետալներով միացվել են տարբերակներ, որոնք հարիր չեն օրհներգին»: 

 

Leave a comment