Գիշերը Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ոչնչացվել է մոտ 10 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը։
«Անցած գիշեր Ռոստովի մարզի վրա իրականացված օդային հարձակումը հետ մղելիս Դոնի Ռոստովում, ինչպես նաև Միլլերովոյի և Ազովի շրջաններում ոչնչացվել է մոտ մեկ տասնյակ ԱԹՍ»,- ասել է նա։