Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ


Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։


 


Գործուղման ընթացքում Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող միջազգային իրավախորհրդատու Foley Hoag իրավաբանական ընկերության ներկայացուցիչների հետ կքննարկի ընթացիկ մի շարք արբիտրաժային և դատական վարույթներով առաջիկա գործողությունների շրջանակն ու ռազմավարությունը։


 


Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի որոշման՝ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 26-28-ը կլինի Վաշինգտոնում, իսկ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը՝ Նյու Յորքում։

Դիտումների քանակ3

Leave a comment