«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր հաշվեհարդարը` բոլոր ուղղություններով: Տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրով, ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սեւանի առանձնատան պարիսպը, որն իբրեւ թե բացարձակ նիշից ցածր է գտնվել, եւ դատարան են դիմել Սեւանի ափին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող բնակելի տներն ու շենք-շինությունները…