«Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն իրենց պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

https://arm.sputniknews.ru/20260918/uzhegh-hajastani-patgamavvornern-irenc-pargevavtsharnery-kughghen-tigranasheni-bnakichnerin-107026586.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106049675_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4d6fe213fe12e849329e71e9b6f388bb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աժ (ազգային ժողով)

աժ (ազգային ժողով)

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար: Այս մասին սոցցանցում գրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։

«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Զարգացում, ո´չ թե հանձնում»,–գրել է նա։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ Տիգրանաշենը հայկական տարածք չէ ու յուրաքանչյուր անգամ այդ բնակավայրի ոչ հայկական անվանումն է օգտագործում։
Ի դեպ, Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։ Այս ճանապարհով մի շարք բեռներ են անցնում տարեկան՝ Իրանից դեպի ՀՀ տարբեր մարզեր ապրանք փոխադրելու համար։

Սա դիվանագիտություն չէ, այլ միակողմանի զիջումներ են. Կարապետյանը պատասխանում է Փաշինյանին

Leave a comment