https://arm.sputniknews.ru/20260918/votnaharum-e-ekeghecu-inqnavarutjuny-geragujn-hvogevvor-khvorhurdi-hajtararutjuny-107020316.html
Ոտնահարում Է եկեղեցու ինքնավարությունը. Գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությունը
Ոտնահարում Է եկեղեցու ինքնավարությունը. Գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Ժողովի մասնակիցները քննարկել են առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T19:54+0400
2026-09-18T19:54+0400
2026-09-18T19:56+0400
գերագույն հոգևոր խորհուրդ
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107019350_0:213:2048:1365_1920x0_80_0_0_cc8da401ff3a462502e2ea5d284e2107.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդը եռօրյա ժողովից հետո դատապարտել է ՀՀ իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և կոչ է արել վերացնել հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտները։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։Ժողովի ընթացքում քննարկվել է խտրական վարչարարության, եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվել է, որ նման գործողությունները ոտնահարում են եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։ «Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրեց ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը»,–նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։Այս ֆոնին ավելի վաղ տարբեր մեղադրանքներով կալանավորվել էին երեք թեմերի ղեկավարներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ինչպես նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը:Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործը» կկարճվի՞, թե՞ ոչ` պարզ կդառնա հաջորդ դատական նիստին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107019350_105:0:1925:1365_1920x0_80_0_0_f37aab7b49239d4c9420b480a5248fb1.jpg.webp
գերագույն հոգևոր խորհուրդ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, իշխանություն
գերագույն հոգևոր խորհուրդ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, իշխանություն
Ժողովի մասնակիցները քննարկել են առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները։
Հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է նկատել իշխանությունների՝ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումները։ Նման գործողությունները ոտնահարում են եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։
Ժողովի ընթացքում քննարկվել է խտրական վարչարարության, եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվել է, որ նման գործողությունները ոտնահարում են եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։
«Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրեց ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ժողովի մասնակիցները քննարկել են առկա խնդիրների կարգավորման և Մայր աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև թեմերի գործունեությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։
Այս ֆոնին ավելի վաղ տարբեր մեղադրանքներով կալանավորվել էին երեք թեմերի ղեկավարներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ինչպես նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը:
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից: