Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է

Բաժանորդագրվել

Դատարանը կիրառել է 3 մլն դրամ գրավ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։

«Կիրառվել է գրավ՝ 3 մլն դրամ»,– նշեց Ասլանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հաշվի է առել իր նկատմամբ մեկ այլ գործով Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչպես նաև իր՝ պատգամավոր լինելու փաստը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016-ից 2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:

Leave a comment