Ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանը միջնորդեց դադարեցնել հետապնդումը կամ դիմել Սահմանադրական դատարան

Հասարակություն

18.09.2026 | 16:30

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի պաշտպան Արա Զոհրաբյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Ըստ Արա Զոհրաբյանի՝ կաթողիկոսի մեղադրանքի հիմքում Գևորգ Սարոյանին կարգալույծ անելու հոգևոր խորհրդի որոշումն է, իսկ այս որոշումը կամ եկեղեցական տերմինով՝ հայրապետական տնօրինությունը, չի կարող դատական ակտի կատարումը խոչընդոտելուն միտված լինել:

Խոսելով եկեղեցու՝ պետությունից անջատ գործելու սահմանադրական երաշխիքի մասին՝ Արա Զոհրաբյանը նշեց, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին, նշեց, որ առկա էր քրեական հետապնդումը բացառող հանգամանք և միջնորդեց դադարեցնել կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դիմել Սահմանադրական դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան

Leave a comment