«Ապրելու երկիրն» ու «Հայկական քվեն» Գորիսում դաշինքով կմասնակցեն ընտրություններին

Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները միասին են մասնակցելու՝ ձևավորելով «Ապրելու քվե» դաշինքը։ Այդ մասին ասվում է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։

«Դաշինքի ձևավորմամբ մենք Գորիսի ընտրողին առաջարկում ենք միասնական քաղաքական թիմ և համայնքի զարգացմանն ուղղված հստակ օրակարգ»,– ասվում է հայտարարությունում։

«Քաղաքացիական պայմանագիրն» ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի թիմը Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Համերաշխություն» անվանումը կրող դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ ՏԻՄ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ին։

Leave a comment