Պետական կամերային նվագախումբը հյուրախաղերի կմեկնի Հնդկաստանում և Չինաստանում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում՝ ներկայացնելով ՀՀ անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիր, հայտնում է Կկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Համերգաշարը մեկնարկելու է սեպտեմբերի 18-ին Երևանում՝ Կամերային երաժշտության տանը, ժամը 19։00-ին։ Ծրագրում ընդգրկվել են Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Վաղարշակ Կոտոյանի, Արամ Խաչատրյանի և Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները։

Հնդկաստանում առաջին համերգը կայանալու է սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Վիկտորյա Մեմորիալ համերգասրահում։ Սեպտեմբերի 23-ին նվագախումբը ելույթ է ունենալու Նյու Դելիի Լոտոսի տաճարում, իսկ սեպտեմբերի 24-ին՝ Չեննայի երաժշտական ակադեմիայի դահլիճում։ Համերգները կազմակերպվել են Հնդկաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո։

Չինաստանում համերգները նախատեսվում են սեպտեմբերի 27-ին՝ Չժունշանի մշակույթի և արվեստի կենտրոնի Մեծ թատրոնում, և սեպտեմբերի 29-ին՝ Պեկինի համալսարանի հարյուրամյակի հուշահամալիրի Լի Ին համերգասրահում։ Սեպտեմբերի 30-ին Շանհայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նախատեսվել է նաև բացօթյա համերգ։

Հյուրախաղերի ընթացքում հնչելու են հայ և եվրոպացի կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Շառլ Ազնավուրի, Չեզարե Բիկսիոյի, Լուիջի Արդիտիի, Ջակոմո Պուչինիի և Էդուարդ Գրիգի ստեղծագործությունները։

Որպես մենակատարներ հանդես են գալու համերգաշարի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր և տենոր Սիփան Օլահը /Միացյալ Թագավորություն/, դաշնակահար Կատարինե Հովսեփյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը և սոպրանո Շողիկ Թորոսյանը /Լիբանան/։

Leave a comment