30 տարում չեք կարողացել կառուցել այնպիսի պետություն, որտեղ երեխաները ինչ-որ մեկի շպրտած ալյուրի հույսին չլինեին. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
30 տարում չեք կարողացել կառուցել այնպիսի պետություն, որտեղ երեխաները ինչ-որ մեկի շպրտած ալյուրի հույսին չլինեին իրենց մանկապարտեզներում: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընտրությունները խախտելու մասին ընդդիմադիր պատգամավորենի ելույթներին:
«Հասկանում եք պետական կամ համայնքային հաստատությունում երեխաները կարող էին սոված մնային, եթե մեծապատիվ պատգամավորը մեշոկով ալյուր չտաներ հասցներ»,-ասաց Ալեքսանյանը՝ ներկայացնելով 2016 թվականին նկարահնված մի ռեպորտաժ, որտեղ պատմվում էր, թե ինչպես էր այդ ժամանակ պատգամավոր Կարեն Կարապետյանը աջակցություն ցունցաբերել Լոռու մարզի թիվ 32 ընտրատարածքի մակապարտեզներից մեկին:
«Ձեր պատկերացրած ուժեղ պետությունը ու ուժեղ մարդիկ, դրանք այն մարդիկ են ովքեր մանկապարտեզները պահում էին սոված: Դուք մանկապարտեզները պահել եք սոված, որովհետև սոված պահվող մանկապարտեզին է, որ պետք է մեշոկով ալյուր տալ»,-ասաց Ալեքսանյանը:
Ըստ ԱԺ նախագահի տեղակալի ընդդիմադիրների պարադիգմը պարտվել է, որովհետև երեխաները մանկապարտեզներում այլևս սոված չեն:
«Այդ մի մեշոկ ալյուրի կարիքը երեխաները այլևս չունեն»,-ասաց Ալեքսանյանը:
Ըստ ԱԺ նախագահի տեղակալի ըդդիմադիրների առաջարկած ընտրական ցիկլն ու կառավարման մոդելը ամփոփված է եղել մարդկանց սոված պահելու, հետո մի մեշոկ ալյուր տալու, հետո իշխանության գալու ու միլիոններ աշխատելու մեջ:
«Պարզագույն մեխանիզմ է, որը ստեղծել եք, որը գործարկել եք: Սակայն հիմա եկել բախվել եք շատ լուրջ ու անհաղթահարելի խնդրի, մարդիկ նույնիսկ 100 հազար դրամով նույնիսկ ձեզ չեն ընտրում: Հայաստանում բարեկեցության լրջագույն ցուցանիշը ընտրակաշառքի չափն է, որը ձեր քաղաքական թիմի իրավանախորդները բաժանել են նախկինում 2017 թվականին, ամենաշատը 10 հազար դրամի չափովց, հիմա որ բաժանել եք այս ընտրություններին՝ ըստ մեղադրանքների, 10 անգամ բարձրացել է, 10 անգամ բարեկեցիկ երկիր է դարձել Հայաստանը ձեզնից հետո»,-ասաց Ալեքսանյանը: