ԱՄՆ իշխանությունները վիզաներ կտրամադրեն իրանական պատվիրակության անդամներին, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։
ԱՄՆ Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու վիզաներ կտրամադրվեն Իրանի «հիմնական պատվիրակության» անդամներին։ Սակայն, Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը կլինի ավելի փոքր, քան նախորդ տարի։