Փաշինյանը մեկնել է Գերմանիա․ Նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը (PAN.am)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, որտեղ նրան շնորհվելու է Հեսսեյան Խաղաղության մրցանակը՝ Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, նախատեսվում է հանդիսավոր արարողություն։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունենալու տեղի գործարարների հետ։

Փաշինյանն ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Թռչում ենք Վիսբադեն»,-գրել է նա:

Leave a comment