Հասարակություն
18.09.2026 | 11:11
Դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Այս միջնորդությունը ներկայացրել էր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ Արմեն Գևորգյանի արարքի իրավական գնահատականը փոխելով՝ փաստացի նրա նկատմամբ նոր հետապնդում է իրականացվել՝ առանց նրա պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու:
Պաշտպանը նաև որպես օրինակ նշել էր, որ նմանատիպ իրավիճակում ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Մարգարյանի անձեռնմխելիության հարցը քննարկվել է ԱԺ-ում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արաքս Մամուլյան