Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում

https://arm.sputniknews.ru/20260918/adrbejann-amrapndel-e-dirqery-ajgepari-hatvatsum-106959418.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/01/24307167_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3eedc102f70ee031e64069c26333506b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

այգեպար, տավուշ, սահմանազատում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան

այգեպար, տավուշ, սահմանազատում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան

Բաժանորդագրվել

Ինժեներական հիմնական աշխատանքներն իրականացվել են 2024 թ․-ի կեսերին՝ մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ սահմանազատման գործընթացը Բաղանիս-Բերքաբեր հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան։ Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտակայքում։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները։

Դիրքերից մեկը տեղակայված է այն հատվածում, որը 1:100 000 մասշտաբի խորհրդային տեղագրական քարտեզով (տեղանքի վիճակը 1986 թ․ դրությամբ, 1990 թ․ հրատարակություն) պատկանում է Հայկական ԽՍՀ տարածքին։

Այս քարտեզի վրա երևացող սահմանը մոտավորապես համընկնում է Google Maps-ում արտացոլվող գծին։ Ադրբեջանական դիրքը մոտ 500 մետր խորանում է Հայաստանի տարածքում և և Այգեպարից մոտ 900 մետր է հեռու։

1990 թվականի քարտեզը կարող է տարբերվել ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզից, որը կողմերն օգտագործել են սահմանազատման առաջին հատվածները համաձայնեցնելիս։

Դիրքի ընդլայնման և ամրապնդման հիմնական աշխատանքները, ինչպես ցույց տվեց Sentinel-2 քարտեզների ուսումնասիրությունը, Ադրբեջանն իրականացրել է 2024 թ․-ի կեսերին։ Ներկայացված կադրերում երևում է տարբերությունը՝ ինչպիսի տեսք ուներ դիրքը 2024 թ․-ին և ինչպիսի տեսք ունի 2026 թ․-ին։

Այսպիսով, առկա տվյալները թույլ են տալիս խոսել ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքի զարգացման մասին այն հատվածում, որը վերոնշյալ խորհրդային քարտեզով գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։

Այս գծով սահմանի անցկացումը ենթադրում է ադրբեջանական ուժերի դուրսբերում։

Սակայն, չնայած պետական սահմանի սահմանազատման սկսված գործընթացին, Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական հենակետը։ Նա նաև ամրաշինական աշխատանքներ է իրականացրել հարևան դիրքում, որը գտնվում է անմիջապես խորհրդային սահմանի մոտ։

Google քարտեզի մասնակի թարմացումը թույլ է տալիս ավելի մանրամասն նկատել կատարված ինժեներական աշխատանքները։

Սա միակ դիրքը չէ Հայաստանի տարածքում, որը Բաքուն ամրացրել է՝ չնայած սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությանը։

Ավելի վաղ մենք գրել էինք Ադրբեջանի ԶՈւ դիրքի մասին, որը հայկական տարածքում խորանում է մոտ 3 կմ։

Leave a comment