Թռչում ենք Վիսբադեն. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից


Ինչպես հայտնել ենք ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:


Վարչապետը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Թռչում ենք Վիսբադեն»։


Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:


 


Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:


 


Դիտումների քանակ12

Leave a comment