Հորդառատ անձրևը հեղեղել է Ֆլորենցիան։ Ընդամենը մեկ ժամում 45 միլիմետրից ավելի տեղում է գրանցվել։ Ջուրը ներթափանցել է հայտնի պատկերասրահներից ներս։
Ուֆիցիի պատկերասրահի այն սրահում, որտեղ ցուցադրված են 17-րդ դարի յոթ կտավներ, լուսամուտի տակից ջրի որոշակի ներհոսք է նկատվել։ Պատկերասրահից հայտնել են, որ արվեստի որևէ գործի վնաս չի պատճառվել։ Սրահը վաղը առավոտյան կբացվի այցելուների համար սովորական ժամին։