https://arm.sputniknews.ru/20260917/tntesakan-te-qaghaqakan-hashvark-pvordzagety-pashtvonjaneri-ashkhatavardzeri-bardzracman-masin-106974403.html
Տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական հաշվարկ. փորձագետը` պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին
Տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական հաշվարկ. փորձագետը` պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին
Sputnik Արմենիա
Կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու` կառավարության նախաձեռնությունը տնտեսապես չհիմնավորված է համարում` դրա տակ… 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T23:10+0400
2026-09-17T23:10+0400
2026-09-17T23:10+0400
հհ կառավարություն
աշխատավարձ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
վարչապետ
նախագահ
նիկոլ փաշինյան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/05/106491482_0:0:1500:844_1920x0_80_0_0_b37c8a84f11b23fd0a727ba72da17abf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք այսօր ունի Հայաստանի Հանրապետությունը, այնպիսի մի աննախադեպ ձեռքբերում չեն, որի համար բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատանքը խրախուսելուանհրաժեշտություն կլիներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը` մեկնաբանելով պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու` կառավարության հերթական նախաձեռնությունը։«Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ հանրային կառավարման համակարգում հանրային ծառայողների աշխատանքը գնահատելու մեխանիզմներ, հստակ գործիքակազմեր ընդհանրապես չկան, որոնք թույլ կտային հասկանալ` այս կամ այն հանրային ծառայողը, բարձրաստիճան պաշտոնյան որքանով է արժանի աշխատավարձի բարձրացան կամ խրախուսման»,–նշեց կառավարման փորձագետը։Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին։ Դրանով հիմնականում նախատեսվում է բարձրացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Ըստ նախագծի` ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի աշխատավարձերը 1,5 միլիոնից կդառնան 2,6 միլիոն դրամ, փոխվարչապետինը` 2,1 միլիոն, նախարարներինը, Անվտանգության խորհրդի քարտուղարինը՝ մոտ 2 միլիոն, ՄԻՊ-ինը՝ 1,8 միլիոն։ Ազգային ժողովի ղեկավարության և պատգամավորների աշխատավարձերը ևս կբարձրանան` ԱԺ նախագահինը կդառնա 2,4, պատգամավորներինը՝ 1,4 միլիոն դրամ։ Նախատեսվում է բարձրացնել նաև գործադիր իշխանության ենթակա ծառայությունների, քննչական և ուժային կառույցների, դատախազության ու ԿԸՀ ղեկավար կազմի աշխատավարձերը։Կառավարման մասնագետը կառավարության օրենսդրական նախաձեռնության տակ ավելի շատ քաղաքական ենթատեքստ է նկատում։Որոշ պաշտոնյաների աշխատավարձերի այսօրինակ բարձրացումը մեր զրուցակիցը դիտարկում է որպես իշխանության նկատմամբ լոյալության ապահովման միջոց` հավելելով` վերջին տարիները ցույց են տվել, որ «փողով հնարավոր է ոչ միայն մարդու բերանը փակել, այլև գնել նրա լոյալությունը»։Կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ հաջորդ տարվանից նախատեսվում է բարձրացնել նաև համայնքապետների աշխատավարձերը` չմիավորված համայնքներում շուրջ 1 միլիոն դրամ, խոշորացված համայնքներում` 1,2 միլիոն։ Ըստ նրա` նախատեսված է բարձրացնել նաև համայնքապետների տեղակալների, համայնքապետարանների աշխատակիցների աշխատավարձերը։Դավիթ Մարգարյանը պատահական չի համարում, որ այս հայտարարությունն արվում է հատկապես ՏԻՄ ընտրությունների շեմին։«Սա հերթական անգամ կուսակցական, քաղաքական լողյալությունը գնելու, սեփական մարդկանց սեփական ուղեծրում պահելու նպատակ ունի։ Սա, ինձ թվում է, ուղղակի զուտ սեփական թիմի կամ սեփական թիմում ընդգրկված մարդկանց լոյալությունը շահելու հերթական գործիք է, միգուցե նաև` ապագայում ինչ–որ կանխատեսելի ցնցումների ֆոնին»,– կարծում է Մարգարյանը։Նշենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պաշտոնյաների շխատավարձերը բարձրացնելու 2 տարբերակ է նախատեսված` բազային աշխատավարձի և գործակիցների փոփոխության միջոցով։ Գործող իշխանությունը, ըստ ներկայացված նախագծի, ընտրել է 2-րդ տարբերակը, որը թույլ է տալիս բարձրացնել ոչ թե ամբողջ պետական ապարատի, այլ միայն որոշ խմբի աշխատավարձերը։Օրինակ` վարչապետի աշխատավարձի գործակիցները առաջարկվում է 19–ից բարձրացնել միանգամից 32, հանրապետության նախագահինը` 20-ից` 32, ԱԺ նախագահինը` 18-ից` 30, պատգամավորներինը` 10-ից` 18 և այլն։Ի դեպ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացել են 2023թ-ի բյուջեով. վարչապետի աշխատավարձը ավելացել էր 243 000 դրամով, նախարարներինը՝ 142 000-ով, պատգամավորներինը՝ մոտ 120 հազարով։ Ավելորդ չէ նշել, որ օրենքը պետական պաշտոնյաների ու ծառայողների աշխատավարձերի վերանայում 3 տարուց շուտ թույլ չի տալիս։ՀՀ կառավարությունը նվազագույն աշխատավարձը 85 000 դրամի հասցնելու միջոցներ ունի. տնտեսագետԻնչ վերաբերում է պետական համակարգում բազային աշխատավարձին, այն սահմանվել է 2014թ–ին և փոխվել է միայն 2023թ–ին` սահմանվելով 83 200 դրամ։ Հենց այս բազային աշխատավարձն էլ հիմք է ընդունվում պաշտոնի համար սահմանված գործակցով աշխատավարձը հաշվարկելու համար (բազային աշխատավարձ × գործակից)։Կառավարության օրենսդրական վերջին նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։ Ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2027թ.-ի հունվարի 1-ից։ Դրա համար պետական բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ լրացուցիչ գումար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/05/106491482_10:0:1157:860_1920x0_80_0_0_81fb41f2be52336a8d7cd1a827840e76.jpg.webp
հհ կառավարություն, աշխատավարձ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), վարչապետ, նախագահ, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան
հհ կառավարություն, աշխատավարձ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), վարչապետ, նախագահ, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան
Կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու` կառավարության նախաձեռնությունը տնտեսապես չհիմնավորված է համարում` դրա տակ տեսնելով ավելի շատ քաղաքական ենթատեքստ։
«Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ հանրային կառավարման համակարգում հանրային ծառայողների աշխատանքը գնահատելու մեխանիզմներ, հստակ գործիքակազմեր ընդհանրապես չկան, որոնք թույլ կտային հասկանալ` այս կամ այն հանրային ծառայողը, բարձրաստիճան պաշտոնյան որքանով է արժանի աշխատավարձի բարձրացան կամ խրախուսման»,–նշեց կառավարման փորձագետը։
Կառավարման մասնագետը կառավարության օրենսդրական նախաձեռնության տակ ավելի շատ քաղաքական ենթատեքստ է նկատում։
«Գործ ունենք մի երևույթի հետ, որը կարող ենք կոչել «քաղաքական քմահաճություն» կամ «քաղաքական պարտադրանք», երբ մի հոգի է որոշում, թե ում աշխատավարձերը և ինչ չափով պիտի բարձրացվեն։ Եթե սա լիներ ինչ֊–որ կուսակցության մակարդակով և վերաբերեր կոնկրետ մի կուսակցության ֆինանսներին, կասեինք` իրենց փողն է, բայց երբ գործ ունենք հանրային միջոցների հետ, այստեղ դու պետք ունենաս հստակ հիմնավորում ծախսի արդյունավետության վերաբերյալ»,– ասում է Մարգարյանը։
Որոշ պաշտոնյաների աշխատավարձերի այսօրինակ բարձրացումը մեր զրուցակիցը դիտարկում է որպես իշխանության նկատմամբ լոյալության ապահովման միջոց` հավելելով` վերջին տարիները ցույց են տվել, որ «փողով հնարավոր է ոչ միայն մարդու բերանը փակել, այլև գնել նրա լոյալությունը»։
Դավիթ Մարգարյանը պատահական չի համարում, որ այս հայտարարությունն արվում է հատկապես ՏԻՄ ընտրությունների շեմին։
«Սա հերթական անգամ կուսակցական, քաղաքական լողյալությունը գնելու, սեփական մարդկանց սեփական ուղեծրում պահելու նպատակ ունի։ Սա, ինձ թվում է, ուղղակի զուտ սեփական թիմի կամ սեփական թիմում ընդգրկված մարդկանց լոյալությունը շահելու հերթական գործիք է, միգուցե նաև` ապագայում ինչ–որ կանխատեսելի ցնցումների ֆոնին»,– կարծում է Մարգարյանը։
Նշենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պաշտոնյաների շխատավարձերը բարձրացնելու 2 տարբերակ է նախատեսված` բազային աշխատավարձի և գործակիցների փոփոխության միջոցով։ Գործող իշխանությունը, ըստ ներկայացված նախագծի, ընտրել է 2-րդ տարբերակը, որը թույլ է տալիս բարձրացնել ոչ թե ամբողջ պետական ապարատի, այլ միայն որոշ խմբի աշխատավարձերը։
Օրինակ` վարչապետի աշխատավարձի գործակիցները առաջարկվում է 19–ից բարձրացնել միանգամից 32, հանրապետության նախագահինը` 20-ից` 32, ԱԺ նախագահինը` 18-ից` 30, պատգամավորներինը` 10-ից` 18 և այլն։
«Ես միգուցե առաջարկված փոփոխություններին կողմ լինեի, եթե դրա հեղինակներն ինձ համոզեին (և ոչ թե խոսքով, այլ փաստերով), որ դրա անհրաժեշտությունը կա, դրա տակ հստակ հաշվարկներ կան։ Բայց քանի որ այդ հաշվարկները խելամիտ կերպով չեն ներկայացվում կամ ընդհանրապես չեն ներկայացվում, այստեղ արդեն շատ դժվար է խոսել առողջ բանականության մասին»,– ասում է մասնագետը։
Ի դեպ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացել են 2023թ-ի բյուջեով. վարչապետի աշխատավարձը ավելացել էր 243 000 դրամով, նախարարներինը՝ 142 000-ով, պատգամավորներինը՝ մոտ 120 հազարով։ Ավելորդ չէ նշել, որ օրենքը պետական պաշտոնյաների ու ծառայողների աշխատավարձերի վերանայում 3 տարուց շուտ թույլ չի տալիս։
Ինչ վերաբերում է պետական համակարգում բազային աշխատավարձին, այն սահմանվել է 2014թ–ին և փոխվել է միայն 2023թ–ին` սահմանվելով 83 200 դրամ։ Հենց այս բազային աշխատավարձն էլ հիմք է ընդունվում պաշտոնի համար սահմանված գործակցով աշխատավարձը հաշվարկելու համար (բազային աշխատավարձ × գործակից)։
Կառավարության օրենսդրական վերջին նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։ Ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2027թ.-ի հունվարի 1-ից։ Դրա համար պետական բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ լրացուցիչ գումար։