Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց ներկայում չի քննարկվում. Հայաստանում Իրանի դեսպան

Բաժանորդագրվել

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց ներկայում չի քննարկվում, խնդիրն այս պահին հաջողվել է հաղթահարել։ Այս մասին «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա նշեց, որ TRIPP նախագիծը լիովին չի արտացոլում այն նպատակներն ու խնդիրները, որոնք դնում էին Անկարան և Բաքուն, երբ ուզում էին ստանալ արտատարածքային միջանցք։

«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք բանակցությունների սեղանին, և ինչի մասին խոսում են հայ գործընկերները, ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանում», – ասաց դիվանագետը։

Leave a comment