https://arm.sputniknews.ru/20260917/ispanakan-khamvoni-gaghtniqnern-u-hajkakan-shukaji-bacahajtumy-106972449.html
Իսպանական խամոնի գաղտնիքներն ու հայկական շուկայի բացահայտումը
Իսպանական խամոնի գաղտնիքներն ու հայկական շուկայի բացահայտումը
Sputnik Արմենիա
Հատուկ հավելվածի միջոցով սպառողը կարող է ճշտել հնեցման ժամկետը, կերը և կենդանու ցեղատեսակի մաքրությունը։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T19:43+0400
2026-09-17T19:43+0400
2026-09-17T19:43+0400
ուտելիք
իսպանիա
խոզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106957021_0:0:1920:1080_1920x0_80_0_0_73b0761b6d39d70fcbef9111645d28b5.jpg.webp
Հայաստանում իսպանական խամոնի մշակույթի ձևավորման, դրա ներմուծման դժվարությունների, բաստուրմայի հետ համեմատականների և ճիշտ մատուցման արվեստի մասին «Ուրիշ նորություններում» պատմել է գործարար Կարեն Բարսեղյանը։Նրա խոսքով՝ Իսպանիայում ապրելու տարիներին ուսումնասիրել են ոլորտը, իսկ կինը՝ Զառան, Մադրիդում հատուկ կրթություն է ստացել՝ դառնալով պրոֆեսիոնալ կորտադոր (խամոն կտրող մասնագետ)։Խոսելով իսպանական իշխանությունների կողմից իրականացվող խիստ վերահսկողության մասին՝ մասնագետը ընդգծեց, որ յուրաքանչյուր բդի վրա առկա է հատուկ սերտիֆիկատ- հաշվեպիտակ։ Հատուկ հավելվածի միջոցով սպառողը կարող է ճշտել հնեցման ժամկետը, կերը և կենդանու ցեղատեսակի մաքրությունը։Անդրադառնալով ճիշտ մատուցմանն ու կտրման տեխնիկային՝ Բարսեղյանը պարզաբանեց, որ խամոնի բդի 50–60%-ը թափոն է (ոսկոր, ճարպ, կաշի), և որակի ամենակարևոր նախապայմանը շատ բարակ ու հավասարաչափ կտրելն է։Մանրամասները՝ տեսանյութում։
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106957021_404:0:1844:1080_1920x0_80_0_0_d3e245648e4df99aec13f6fc547ff9e2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուտելիք, իսպանիա, խոզ, видео
ուտելիք, իսպանիա, խոզ, видео
Բաժանորդագրվել
Հատուկ հավելվածի միջոցով սպառողը կարող է ճշտել հնեցման ժամկետը, կերը և կենդանու ցեղատեսակի մաքրությունը։
Հայաստանում իսպանական խամոնի մշակույթի ձևավորման, դրա ներմուծման դժվարությունների, բաստուրմայի հետ համեմատականների և ճիշտ մատուցման արվեստի մասին «Ուրիշ նորություններում» պատմել է գործարար Կարեն Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ Իսպանիայում ապրելու տարիներին ուսումնասիրել են ոլորտը, իսկ կինը՝ Զառան, Մադրիդում հատուկ կրթություն է ստացել՝ դառնալով պրոֆեսիոնալ կորտադոր (խամոն կտրող մասնագետ)։
«Խամոնը առանց ծխեցման խոզի հնեցված բուդ է։ Եթե պիտակի վրա գրված է «խամոն», դա անպայման հետևի ոտքն է։ Ի տարբերություն մեր բաստուրմայի, որը կարող ենք պատրաստել 30–40 օրում և համեմունքներով կոծկել մսի թերությունները, խամոնը չունի համեմունքներ։ Ամենաերիտասարդ խամոնները հնեցվում են առնվազն 9-15 ամիս, իսկ ամենաբարձրակարգ տեսակները՝ 5-ից 7 տարի»,— պարզաբանում է Կարեն Բարսեղյանը։
Խոսելով իսպանական իշխանությունների կողմից իրականացվող խիստ վերահսկողության մասին՝ մասնագետը ընդգծեց, որ յուրաքանչյուր բդի վրա առկա է հատուկ սերտիֆիկատ- հաշվեպիտակ։ Հատուկ հավելվածի միջոցով սպառողը կարող է ճշտել հնեցման ժամկետը, կերը և կենդանու ցեղատեսակի մաքրությունը։
Անդրադառնալով ճիշտ մատուցմանն ու կտրման տեխնիկային՝ Բարսեղյանը պարզաբանեց, որ խամոնի բդի 50–60%-ը թափոն է (ոսկոր, ճարպ, կաշի), և որակի ամենակարևոր նախապայմանը շատ բարակ ու հավասարաչափ կտրելն է։
«Սխալ կամ հաստ կտրելու պատճառով մարդիկ հաճախ բացասական տպավորություն են ստանում։ Իսպանացիները խամոնն ուտում են առանց ավելորդ հավելումների՝ գինու կամ գարեջրի հետ, կամ էլ ավելացնում են միայն հաց (բագետ), զեյթունի ձեթ և լոլիկ»,— ընդգծեց Բարսեղյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։