Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան

Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում:

Երկրորդ տուրում հայ շախմատիստները մրցեցին Շոտլանդիայի հավաքականի հետ ու հաղթեցին 3.5:0.5 հաշվով: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթեցին:

Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Սինգապուրի թիմի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթեցին, իսկ Անահիտ Մկրտչյանը պարտություն կրեց:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, իսկ կանանց թիմը 3.5:0.5 հաշվով պարտության էր մատնել Հոնկոնգին։

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment