«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամն եմ ինձ համարում: Ես գրող եմ, մտավորական եմ, մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական, թե կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելու, եզրակացություններ անելու»,- ԱԺ նիստում ասել է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը, ում լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ նշելով, որ «Հակոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին՝ այն ուղեկցելով ատելության քարոզով»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը արձագանքել է. «Պարո՛ն Հակոբյան, դուք մոռանում եք, որ այստեղ եք որպես ՀՌՀ անդամ, որը խախտել է ՀՌՀ անդամի սահմանադրական պահանջը: Այստեղ ներկայանալով ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ, դուք խախտում եք ժողովրդի ամենամեծ, ամենագլխավոր մայր փաստաթուղթը՝ Սահմանադրությունը: Մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն հայտարարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ: Դուք չե՞ք կարողանում ընկալել, թե՞ չեք ուզում ընկալել, որ ՀՌՀ անդամը իր գործունեության, լիազորությունների իրականացման ամբողջ ժամանակահատվածում պետք է հասկանա այն տարիները, որի ընթացքում ինքը այդ կազմակերպության անդամ է: Դուք անդամ եք, մշակույթի ներկայացոիցիչ չեք»: