Մոսկվայի և Բաքվի համատեղ ջանքերով հաղթահարվել է երկկողմ կապերում վերջին շրջանի ճգնաժամը․ Շոյգու

Ռուսաստանը և Ադրբեջանը հաղթահարել են իրենց հարաբերություններում առկա ճգնաժամը, և այժմ ուշադրությունը պետք է կենտրոնացնել երկկողմ համագործակցության զարգացման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Մոսկվայի և Բաքվի համատեղ ջանքերով հաղթահարվել է երկկողմ կապերում վերջին շրջանի ճգնաժամը։ Այժմ ընդհանուր խնդիրն է ապահովել ռուս-ադրբեջանական համագործակցության կայուն զարգացումը՝ ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններին համապատասխան», – ասել է նա Անվտանգության խորհրդին կից գիտափորձագիտական ​​խորհրդի նախագահության նիստում։

Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը ելնում է այն սկզբունքից, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է զարգանան երկկողմ իրավական հիմքի՝ այդ թվում՝ բարձր մակարդակով ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի, ինչպես նաև բարիդրացիության և գործընկերության սկզբունքների հիման վրա։ «Ռուսաստանի Դաշնության նախագահը [Վլադիմիր Պուտինը] բազմիցս հանդես է եկել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի օգտին», – հավելել է նա։

Leave a comment