Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12։17-ին, Գրինվիչի ժամանակով՝ ժամը 08։17-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել:
Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է Հայաստանում՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, 10 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը՝ 3-4 բալ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով։