Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։10-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք բնակավայրում այրվում է խոտի դեզ։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 21։45-ին։


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են համայնքի 2 ջրատար, գյուղի մոտ 20 բնակիչ, 5 բեռնատար և 2 հատուկ տրակտոր։ Այրվել են մոտ 7000 հակ անասնակեր և հնամաշ անվադողեր։


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։

Դիտումների քանակ1

Leave a comment