ԴԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) 25 բազիսային կետով բարձրացրել է դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը՝ հասցնելով այն տարեկան 3.75-4%-ի։ Այս մասին ասվում է Դաշնային բաց շուկայի գործառնությունների կոմիտեի (FOMC) նիստի արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ։

ԴՊՀ-ի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացումը տեղի է ունեցել երեք տարվա ընթացքում առաջին անգամ։ Դրանից առաջ այն 2024 թվականին երեք անգամ, իսկ 2025 թվականին՝ ևս երեք անգամ նվազեցվել էր։

Որոշումը համընկել է վերլուծաբանների և շուկայի մասնակիցների սպասումների հետ։

Տոկոսադրույքի բարձրացման օգտին քվեարկել են FOMC-ի բոլոր անդամները։

«Տնտեսական ակտիվությունն աճում է կայուն տեմպերով: Անորոշությունը շարունակում է բարձր մնալ, ինչը մասամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադարձություններով, սակայն ներքին ծախսերը կայունություն են ցուցաբերում։ Աշխատանքի արտադրողականությունն աճում է լավ տեմպերով, իսկ կապիտալ ներդրումները շարունակում են բարձր մնալ»։

Զբաղվածության աճը համապատասխանում է աշխատուժի թվաքանակի ավելացման տեմպերին, իսկ գործազրկության մակարդակը գրեթե չի փոխվել:

«Գնաճը շարունակում է բարձր մնալ։ Ընդունված դրամավարկային քաղաքականության միջոցները կնպաստեն գնաճի 2% նպատակային ցուցանիշին ավելի արագ վերադառնալուն։ FOMC-ն կապահովի գների կայունությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment